Քեմբրիջյան դքսուհի Քեյթ Միդլթոնը ծննդաբերությունից հետո առաջին անգամ ներկայացել է հանրությանը: Քեյթն ամուսնու՝ արքայազն Ուիլյամի հետ Ուելսում (Անգլսի կղզում) մասնակցել է «Հրե օղակ» ավանդական մարաթոնի մեկնարկի արարողությանը:
«Հրե օղակ» մարաթոնի բացման արարողության ժամանակ Քեյթը եւ Ուիլյամը հանդիպել են մարզիկների ու կազմակերպչական աշխատանքներին մասնակցող կամավորների հետ:
Ավելի վաղ մամուլը հաղորդում էր, որ արքայազն Ուիլյամի կինը հանրային միջոցառումների չի մասնակցելու մինչեւ սեպտեմբերի 12-ը:
«Հրե օղակ» մարաթոնը Ուելսում անցկացվող թեթեւ աթլետիկայի ավանդական միջոցառում է: 3 օրվա ընթացքում մասնակիցները շուրջ 200 կմ ճանապարհ են անցնում Անգլսի կղզու ամբողջ երկայնքով: Այս մասին տեղեկացնում է Daily Mail-ը: