Այսօր՝ հունվարի 13-ին, ժամը 04:08-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Գետք-Երազգավորս ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կա զոհ։
ԱԻՆ-իցհայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի 66-րդ կմ-ին «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ․ Հ․, ծնված 1982 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել բետոնե սյանը․ վարորդը տեղում մահացել է:
Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել վարորդի դին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: