ԱՄՆ եւ ՆԱՏՕ-ին հուսահատ վերջնագիր հղած ՌԴ նախագահի դիրքորոշումը ակնհայտ զայրույթ է առաջացնում մոսկովյան քաղաքական իսթեբլիշմենթում: ժնեւում, Բրյուսելում եւ Վիեննայում այս օրերին վարվող ռուս-արեւմտյան բանակցությունների մթնոլորտը վկայում է Կրեմլում տիրող հիստերիկ իրավիճակի մասին: Բարձրաստիճան չինովնիկները այլեւս հարկ չեն համարում թաքցնել իրենց դժգոհությունը Վլադիմիր Պուտինի հանդեպ
«Առանց պատերազմի Ռուսաստանը կանխավ պարտվածի դիրքում է» հայտնի բանաձեւը, որն ընկած էր «սառը պատերազմի» հայեցակարգային հիմքում, իր հրատապությունը պահպանում է նաեւ հիմա: Հնարավորություն չտալ Ռուսաստանին պատերազմել՝ ահա Արեւմուտքի դիրքորոշումը նաեւ մեր ժամանակ: Հնարավորություն չտալու մարտավարությունը ներառում է մի քանի բաղադրիչ, որոնք անմիջական ազդեցություն են ունենում թե մոսկովյան վերնախավի, թե միջազգային հանրային կարծիքի վրա:
Դա նախ եւ արաջ /ա/ ռուսական հարձակողական հռետորաբանության մերժումն է: Նախագահ Պուտինը, գտնվելով տեւական համեմատական խաղաղության պայմաններում, ստիպված էր դիմել վերջնագրային մարտավարության, ինչը ներկայիս պայմաններում նշանակում է վերջին քայլ: Քայլերը ալեւս սպառված են՝ մնում է պատերազմել Ուկրաինայի դեմ: Ուկրաինայի թիկունքում, ի տարբերություն համապատասխան տարիների Մոլդովայի, Վրաստանի եւ Հայաստանի, կանգնած է Միացյալ Նահանգները: Ահա երկրորդ բաղադրիչը. /բ/ համապարփակ տնտեսական պատժամիջոցների սպառնալիք:
Եւ վերջապես, երրորդ բաղադրիչը. /գ/Եվրոպայում անվտանգության շուրջ իրական օրակարգի առաջադրումը: Այս արեւմտյան օրակարգը ներառում է կարճ եւ միջին հեռահարության միջուկային հրթիռների սահմանափակման թեմատիկան, սովորական զենքերի քանակական եւ տարածքային սահմանափակումների խնդիրը, ինչպես նաեւ ռազմական ծավալման եւ զորավարժությունների թափանցիկությանը վերաբերող հարցեր: Այսպիսի օրակարգը չի կարող համակրանք չառաջացնել եվրոպական երկրների հանրային լայն լսարանի շրջանում:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում