«Մենք տեղեկություններ ունեինք այն մասին, որ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հայրը օրեր առաջ որդու աջակցությամբ բուժում է ստացել արտասահմանում։ Երեկ ԱԺ նախագահը մեր թղթակցի հետ զրույցում հաստատել է այս տեղեկությունը։
Հարցին, թե բուժման համար արտասահմանյան որևէ երկիր ընտրելը ինչով է պայմանավորված, արդյո՞ք ՀՀ առողջապահական համակարգի հանդեպ անվստահությամբ, Հովիկ Աբրահամյանը պատասխանել է. «Հայաստանում լավ մասնագետներ կան, բայց տեխնիկան, ապարատուրան այն չէ»։ ԱԺ նախագահի հայրը, մեր տեղեկություններով, սրտի և երիկամների խնդիր է ունեցել»,– այս մասին գրում է «Հայկական ժամանակը»
Հովիկ Աբրահամյանի հայրը բուժում է ստացել արտասահմանում
