ԱՄՆ ներկայացուցիցչների պալատի անդամներ Ֆրանկ Փալոնեն և Մայքլ Գրիմը` Հայկական հարցով զբաղվող կոնգրեսական խմբի համանախագահները, ուբաթ օրը նամակ են հղել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանին` շնորհավորելով հանրապետության անկախության 22-րդ ամյակը: Այս մասին հաղորդում է Asbarez.com-ը: 
Մասնավորապես նամակում նշվում է.« Որպես Հայկական հարցով զբաղվող կոնգրեսական խմբի համանախագահներ մենք գրում ենք Ձեզ շնորհավորելու Ձեզ և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովրդին անկախության 22-րդ ամյակի կապակցությամբ, ոը նշելու եք 2013 թվականի սեպտեմբերի 2-ին: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ձևավորումը 1991 թվականին անկախության և ժողովրդավարության հիմնարար սկզբունքների փորձարկումն էր: Դրան հաջորդող տարիների ընթացքում Դուք վերջ եք տվել տասնամյակներ շարունակվող Խորհրդային Միության ճնշմանը և խտրականությանը միաժամանակ հաղթելով պատերազմում, որը սկսել էր Ադրբեջանը Արցախի բնակչության դեմ: Ձեր կառավարությունը նկատելիորեն տոկուն է եղել և ժողովրդավարության վրա Ձեր կենտրոնացումը գովելի է: Մենք կոչ ենք անում Ձեր բնակչությունը շարունակաբար ազատ և արդար ընտրություններ ունենալ, որը վկայել են միջազգային դիտորդները:
Ձեզ նման մենք էլ շարունակում ենք հույս ունենալ, որ հակամարտության խաղաղ լուծումը կհայտանաբերվի և խորը անհանգստացած ենք Ադրբեջանի շարունակվող զինադադարի խախտումներով: Մենք ողջունում ենք Ձեր կառուցողական մոտեցումը այսպիսի ագրեսիայի նկատմամբ և Ձեր` տարածաշրջանի կայունության անսասան ձգտումը:
Մենք կշարունակենք մեր օժանդակությունը ԼՂՀ-ին և Ձեր նոր ձևավորվող ժողովրդավարության և ժողովրդի ձգտումները: Մենք վճռականորեն պաշտպանում ենք Արցախի` անկախության միջազգային ճանաչման ջանքերը»: