«Նախախորհրդարանի» անդամ, կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Գործընկերներ, շտապ անհրաժեշտ է փաստաբանի օգնությունը: Մեր ընկերներից մեկը, կնոջ եւ 2-տարեկան երեխայի հետ միասին գտնվում է ոստիկանական պաշարման մեջ` մի քանի ոստիկան Կոմիտասի 5 դեպքերի հետ կապված փորձում են նրան ձերբակալելու համար տուն ներխուժել, դուռ ջարդելով ու պատուհանից մտնելով: Անհրաժեշտ է փաստաբանի ներկայությունը»: