ՄԱԿ-ի փորձագետները, որոնք Սիրիայում անց են կացրել հետաքննություն, լքել են այդ պետությունը և ժամանալ Լիբանան: Այս մասին հայտնում է France Presse գործակալությունը` հղում կատարելով ականատեսներին:
Փորձագետների վեց ավտոմեքենան ուղեկցում են Լիբանանի անվտանգության ծառայությունները: Ուրբաթ օրը ՄԱԿ-ի առաքելությունը ավարտել է նյութերի հավաքումը, որոնց վերլուծումը թույլ կտա հաստատել կամ հերքել Սիրիայում քիմիական զենքի օգտագործման լուրերը: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՄԱԿ-ի փորձագտները կրկին կվերդառնան Սիրիա հավելյան հետաքննություն անցկացնելու համար այն բանից հետո, որ եզրակացություն կկատարվի, թե ինչ է տեղի ունեցել օգոստոսի 21-ին:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարության ներկայացուցիչ Մարտին Նեսիրկին ուրբաթ օրը հայտարարել է, որ փորձագետները կարող են ներկայացնել միայն նախնական հաշվետվությունը: Սիրիայում քիմիական օգտագործման վերաբերյալ եզրակացություն հնարավոր է անել միայն հավաքված նյութերի լաբարատոր վերլուծությունից հետո: Թե ինչքան ժամանակ է հարկավոր վերլուծություն կատարելու համար չի նշվում: