Կոնգրեսմեն Ալան Գրեյսոնը չի ողջունել ԱՄՆ-ի` Սիրիայի դեմ պատերազմ սկսելու մտադրությունները: Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչը համոզմունք է հայտնել, որ «չի կարելի ռմբակոծել յուրաքանչյուր պետության, որը ինչ-որ մի վատ բան է անում» ի նկատի ունենալով քիմիական զենքի օգտագործումը սիրիական զորքերի և ապստամբների միջև բախումների ժամանակ:
«Բարաք Օբամայի աշխատակզմը ստիպված է բացատրել, թե ինչն է Ամերիկայի հետաքրքրությունները Սիրիայում»,- նշել է քաղաքագետը CNN գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ: Նրա խոսքերով հասարակ քաղաքացիներին պարզ չէ, թե ինչու է ԱՄՆ ցանկանում պատերազմ սկսել:
«Ինձ թվում է, որ միակ մարդիկ, ովքեր ցանկանում են, որպեսզի պատերազմը սկսվի ռազմա- արդյունաբերական համալիրի ներկայացուցիչներն են: Ես ուղղակի չեմ հասկանում, ինչ կապ ունեն այստեղ մենք` հասարակ ամերիկացիներս»,-ավելացրել է դեմոկրատը:
Ավելի վաղ Բարաք Օբաման հայտարարել էր, որ նա դեռևս որոշում չի ընդունել Սիրիայի վրա հարձակման համար, սակայն ընդգծել է, որ քիմիական զենքի օգտագործումը արգելվում է միջազգային իրավունքի նորմաներով:
Ալան Գրեյսոնը մեկնաբանել է այս հայտարարությունը այսպես «Միջազգային իրավունքի ամենակարևոր և բարձրագույն նորման այն է, որ դու չես կարող հարձակվել մեկ այլ պետության վրա սեփական նախաձեռնությամբ, առանց ՄԱԿ-ի թույլտվության»:
Քաղաքագետը հիշեցրել է, որ այն գրված է ՄԱԿ-ի կանոնադրության մեջ և նրա հիմնական սկզբունքն է:« Մենք ուղղակիորեն չենք կարող սկսել ռմբակոծել մարդկանց, երբ մենք դա ցանկանանք, հատկապես եթե այդ մասին որոշումը ընդունել է ընդամենը մեկ մարդ»,- ավելացրել է Գրեյսոնը:
Այնուամենայնիվ ԱՄՆ նախագահը նախօրեին հայտարարել էր, որ Սիրիայում քիմիական զենքի օգտագործումը «մարտահրավեր է աշխարհին», իսկ անգործությունը այս իրավիճակում կնշանակի միջազգային նորմաների անիմաստություն: Միաժամանակ նա նշել էր, որ կնախընտրեր Սիրիայի դեմ բազմակողմանի գործողություններ և չէր ցանկանա, որպեսզի աշխարհի կաթվածահար լինի պատերազմով: