«Հրապարակ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, «Քաղպայմանագիրը» Արթուր Ղազինյանից «ազատվելու» նախագիծ է ներկայացրել: Օրենսդրական փոփոխությամբ՝ եթե մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալը չի ընտրվում, ապա իրավասու խմբակցությունը քվեարկությունից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում առաջադրում է նոր թեկնածու: Նախագիծն ընդունվել է առաջին ընթերցմամբ:
Բայց, ինչպես ասում են, Ղազինյանից պրծում չկա, մինչեւ այս պահը «Հայաստան» դաշինքը չի քննարկել նոր թեկնածուի հարցը, դաշինքի մեր աղբյուրներն ասում են, որ անկախ հանգամանքներից եւ նոր օրենքից, իրենք Ղազինյանի թեկնածությունը չեն փոխելու՝ գնդակն ուղարկելով ՔՊ-ի դաշտը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում