Չիլիի նախագահ Սեբաստիան Պիներան ուրբաթ օրը ոչ հաջող կերպով է մասնակցել Սանտիագոյի շրջաններից մեկում հին տների վերացման պաշտոնական արարողությանը: Տեղի լրատվամիջոցների հաղորդմամաբ երկրի ղեկավարը բարձրացել է փլատակների կույտի վրա, սակայն կորցնելով հավասարակշռությունը, այնտեղից վայր է ընկել:
Լուրջ վանսվածքներ Պիներան չի ստացել: Ընկնելուց արդեն մի քանի րոպե անց նա լրգարղոների հետ զրույցում կատակել է տեղի ունեցածի կապակցությամբ: «Կյանքում լինում են անկումներ, սակայն կարևոր նորից վեր կանգնելու կարողությունն է»,- հայտարարել է Պիներան:
Միաժամանակ սոցիալական ցանցերում հայտնվել է նախագահի ընկնելու բազմաթիվ նկարներ, որոնց հրապարակվելուն ամեն կերպ փորձում էին կանխարգելել տեղի շրջանային կառավարությունը: Լուսանկարում երևում է, թե ինչպես է նախագահը ընկնելիս գլխով ուժեղ հարվածում շենքի քանդված բեկորներին:
Լրատվական միջոցները հաղորդում են, որ Պիներան ընկնելուց հետո հրաժարվել է բուժզննումից:
Չիլիի նախագահը առաջին անգամ չէ, որ հայտնվում է այսպիսի իրավիճակներում : Մասնավորապես 2010 թվականին Նոր Օրլեան այցի ժամանակ նա հազիվ է կարողացել խուսափել գետը ընկնելուց: