ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից հայտնում են, որ Հայաստանում առաջին անգամ արհեստական բանականությունը կկիրառվի շահառուների կարիքի առավել ընդարձակ ու թիրախային գնահատման, արագ արձագանքման և աջակցության հատկացման համակարգերում․ փորձարկումը կիրականացվի ԱՍՀՆ տեղեկատվական հաղորդակցության տեխնոլոգիաների ենթակառուցվածքը սպասարկող մարմնի՝ «Նորք» տեխնոլոգիաների կենտրոնի կողմից՝ Ասիական Զարգացման բանկի աջակցությամբ։


Ծրագիրը հնարավորություն կտա արհեստական բանականության կանխորոշիչ գործիքների միջոցով իրականացնել կարիքի առավել թիրախային գնահատում, ինչպես նաև նոր տեխնոլոգիաների միջոցով վերլուծել թիրախային խմբերի առանձնահատկությունները։

Արդյունքում, համատեղելով արհեստական բանականության ընձեռած հնարավորությունները, նախատեսվում է նաև վերհանել և վերլուծել կարիքի գնահատման համակարգի արդյունավետությունը։

Պիլոտային ծրագրի արդյունքները կամփոփվեն գարնանը և կներկայացվեն միջազգային հարթակներում։