Վայոց Ձորի մարզում այսօր՝ փետրվարի 1-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել. ժամը 11։30-ի սահմաններում Վայոց Ձորի մարզի բնակիչ՝ 68-ամյա Մերուժան Բաբայանը իր վարած ՎԱԶ 2106 մակնիշի ավտոմեքենայով Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհից դեպի Ջերմուկ տանող հատվածի 1-ին կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 100 մետր մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել ձորում։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է։ Նրա դին ավտոմեքենայից դուր հայտնաբերել են արտակարգ իրավիճակների նախարարության փրկարարները:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։ Քննիչի հանձարարականով ավտոմեքենան պետք է տեղափոխվի ոստիկանության Եղեգնաձորի բաժնի պահպանվող հատուկ տարածք։