ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սիրիայում քիմիական զենքի հետ կապված դեպքը համարում է սադրանք կոնֆլիկտի մեջ այլ պետությունների ներգրավելու համար: Այս մասին նա հայտարարել է Վլադիվոստոսկում տեղի ունեցած մամլո կոնֆերանսի ժամանակ:
Պուտինը կոչ է արել ԱՄՆ Սիրիային հարված հասցնելուց առաջ «ինչպես հարկն է մտածել»: Նրա կարծիքով շտապել է այսպիսի հարցերում կարող է միայն վնասակար լինել:
Ռուսաստանի նախագահը կոչ է արել Վաշինգթոնին տրամադրել քիմիական զենքի օգտագործման մեջ Բաշար Ասադի ռեժիմի մեղքի ապացույց: Այս մասին հաղորդում է РБК-ն: Հակառակ դեպքում Սպիտակ Տան դիրքորոշումը չի կարող դիմանալ ոչ մի քննադատության:
«Եթե նրանք(Ամերիկան) ասում են, որ կառավարական զորքերը զանգվածային ոչնչացման զենք են օգտագործել, տվյալ դեպքում քիմիական, և ասում են, որ ունեն ապացույցներ այդ կապակցությամբ, ապա թող նրանք դա ներկայացնեն ՄԱԿ-ի փորձագետներին և Անվտանգության խորհուրդին: Նշելով, որ նրանք ունեն այդպիսի ապացույցներ, սակայն դրանք գաղտնի են և չեն կարող ոչ մեկին ներկայացնել, չի դիմանում ոչ մի քննադատության: Դա ուղղակի անհարգալից վերաբերմունք է իր գործընկերների և միջազգային գործունեության մասնակիցների նկատմամբ: Եթե կան ապացույցնեն, ապա դրանք պետք է ներկայացվեն, եթե դրանք չեն ներկայացվում, ուրեմն դրանք գոյություն չունեն»,- նշել է Պուտինը: