Խոյ. Այսօր դուք դժվար թե կարողանաք հանգստանալ և վերականգնել ուժերը. չափից ավելի շատ են կուտակված գործերը, որոնք ուշադրություն են պահանջում: Հաճախ են կոնֆլիկտներ ծագում ազգակաների հետ, քանի որ դուք ձեր սպասած աջակցությունը չեք ստանում, փոխարենը` անվերջ ձեր հասցեին քննադատություն եք լսում: Համբերությամբ և զսպվածությամբ պարծենալ չեք կարող, քանի որ հաճախ եք ազատություն տալիս բացասական էմոցիաներին: Այսօր նաև դժվարությամբ կդիմակայեք գայթակղություններին, ինչի հետևանքով էլ անհետևողական քայլերի կդիմեք:
Ցուլ. Օրվա էմոցիոնալ ֆոնն անկայուն է: Ինչ էլ որ օրվա ընթացքում տեղի ունենա, դուք ձեզ անբավարարված եք զգում, իսկ երբեմն էլ` խաբված: Ձեր մտերիմների գործողությունները ձեզ հիասթափեցնում են: Բազմաթիվ գործեր, որոնք դուք հաճույքով կանեիք, ստիպված եք հանձնարարել ուրիշներին, իսկ սեփական ժամանակն էլ վատնում եք ձեզ աղետալի կերպով ձանձրացնող բաների վրա: Ցանկալի է կենտրոնանալ իրոք’ կարևոր գործի վրա, այդ կերպ դուք գոնե կկարողանաք մոռանալ տհաճ մանրուքները: Ցանկացած ավելորդություն այսօր հատկապես վնասական է, այնպես որ մի մոռացեք չափի զգացման մասին, մասնավորապես` մի չարաշահեք ալկոհոլը:
Երկվորյակներ. Օրը բարենպաստ է, անչափ հարմար` նախկինում սկսած գործերն ավարտին հասցնելու համար: Խուսափեք անտեղի շտապողականությունից, կարելի է առաջ գնալ ձեզ համար հարմարավետ տեմպով: Աշխատակիցների և գործընկերների հետ շփումներից, որքան էլ այդ մարդիկ սովորաբար ձեզ համար համակրելի են եղել, այսօր ավելի լավ է հրաժարվել, փոխարենը հանդիպեք ընկերների հետ և այցելեք տարեց ազգականներին: Ցանկալի չէ նաև գործարքներ կնքել և զբաղվել կոմերցիոն գործունեությամբ: Ռոմանտիկ հարաբերությունների առումով օրը չեզոք է և չի խոստանում ոչ’ հաճելի անակնկալներ, ոչ էլ խնդիրներ է առաջ բերում:
Խեցգետին. Աշխատեք որքան հնարավոր է շուտ ավարտին հասցնել սկսած գործերը: Եթե դուք դա չանեք այսօր, ապա, ամենայն հավանականությամբ, դրանք այդպես էլ կմնան անավարտ: Տարեց ազգականների հետ համբերատար եղեք, հաճախ ինքներդ ձեզ հիշեցրեք այն մասին, որ միջամտելով ձեր կյանքին, նրանք առաջնորդվում են բարի մղումներով: Հնարավոր է նոր` ռոմանտիկ զարգացումով ծանոթություն: Նոր հարաբերությունները ձեզ համար դրական լիցքերի աղբյուր կդառնան, սակայն դժվար թե, դուք դրանց լուրջ վերաբերվեք:
Առյուծ. Այսօր դուք դժվար թե զսպեք ձեր ցանկությունները, քանի որ դրանք շատ ուժեղ են: Էմոցիաների ազդեցության տակ դուք դիմում եք քայլերի, որոնք հղի են տհաճ հետևանքներով: Իրավիճակը բարդանում է այն հանգամանքով, որ չեք կարողանում հետևել այն մարդկանց խորհուրդներին, ովքեր փորձում են ձեզ ետ պահել չմտածված քայլերից: Օրը հարմար է ուղևորությունների և ոչ մեծ գնումների համար: Դուք մեծ բավականություն կստանաք աշխարհիկ միջոցառումների այցելելուց, բոլորովին չեք հոգնի համընդհանուր ուշադրությունից: Կարելի է նոր ծանոթություններ հաստատել, սակայն դրանք որևէ լուրջ շարունակություն չեն ունենա:
Կույս. Օրը ձեզ համար բազմաթիվ հաճելի անակնկալներ է պատրաստել: Դուք հնարավորություն կունենաք կյանքի կոչել վաղուց ծրագրած մտահղացումներ: Հնարավոր են հանդիպումներ մարդկանց հետ, ովքեր երբևէ ձեր կյանքում կարևոր դեր են խաղացել. այժմ նրանք կարող են փորձել ճնշում գործադրել ձեր վրա, ձեզ օգտագործել սեփական շահերի համար: Տնային գործերը հոգնեցնում են սովորականից ավելի, վատ չէր լինի դրանք ուրիշի ուսերին բարդելը: Խոշոր գնումները ցանկալի չեն, իսկ ահա փորք ձեռքբերումները, այդ թվում և` չպլանավորած, շատ հաջող կլինեն:
Կշեռք. Բարդ օր է շփումների առումով, քանի որ ձեզ հաճախ սխալ են հասկանում: Կոնֆլիկտներն ու վեճերը ծագում են ամեն մի մանրուքից, իսկ ահա հաշտվելը անսպասելիորեն դժվար է ստացվում: Մարդկանց չպլանավորած այցելությունները, ում դուք առանձնապես չեք ճանաչում և չեք ուզում տեսնել, նույնպես չի բարձրացնի ձեր տրամադրությունը: Օրվա դրական կողմերից կլինի ինչ-որ ստեղծագործական մտահղացումների իրականացման հնարավորությունը: Վաղեմի հոբին կարող է ձեզ համար եկամուտների նոր աղբյուր դառնալ: Լավ օր է զարդեղեն, շքեղության իրեր ձեռքբերելու համար:
Կարիճ. Այսօր դուք դժվար թե դժգոհեք կենսական եռանդի պակասից: Օրվա ընթացքում այնքան բան կհասցնեք անել, այդ թվում և` բարդ գործեր, որ ինքներդ էլ կզարմանաք ձեր հաջողությունների վրա: Ամեն մի հերթական խնդրի լուծման հետ, ձեր առջև նորանոր հնարավորություններ կբացվեն: Վատ օր չէ կոմերցիոն գործունեության համար, հնարավոր է, որ բավական մեծ գումարներ ձեռք բերեք: Ներդրումներ կարելի է անել միայն սեփական բիզնեսի մեջ: Ի սկզբանե գործնական բնույթ կրող ուղևորությունը անսպասելի ռոմանտիկ երանգ կստանա:
Աղեղնավոր. Չարժե օրն անցկացնել տանը նստած. այսօր առավել հարմար պահն է աշխարհիկ միջոցառումների այցելելու, հաճելի մարդկանց հետ շփվելու համար: Դուք անզուգական տպավորություն եք գործում նոր ծանոթների վրա, և պատահական չէ, որ նրանք պատրաստ են ձեր ներկայությանը շատ ժամանակ հատկացնել: Հնարավոր են անսպասելի ուշադրության նշաններ, հաճելի նվերներ: Չի բացառված անգամ, որ սիրո խոստովանություններ լսեք: Լավ օր է ընտանիքի անդամների շրջապատում հանգստանալու համար: Ձեզ դուր է գալիս երեխաներին երես տալը, սակայն խոհեմության շրջանակներից դուրս չեք գալիս:
Այծեղջյուր. Այսօր դուք ասում եք այն ամենն, ինչ մտածում եք, և քանի որ միայն լավն եք մտածում, ձեզանից ոչ ոք չի նեղանում: Օրը հարմար է ամեն տեսակի մարդկանց հետ շփվելու համար` ինչպես նրանց, ում հետ միշտ հիանալի լեզու եք գտել, այնպես էլ նրանց` ում հետ երկար ժամանակ խնդիրներ ունեիք: Ցանկություն կառաջանա ինչ-որ խոշոր ձեռքբերումներ անելու, և դրանք հաջողը կլինեն, եթե դուք հենվեք սթափ մտքի վրա, այլ ոչ թե հետևեք շրջապատի խորհուրդներին: Եթե հանկարծ որոշեք հեռավոր վայրեր մեկնել, ապա հիշեք, որ ուղևորության նախապատրաստությունը ամենալուրջ վերաբերմունք է պահանջում:
Ջրհոս. Չնայած այն բանին, որ օրվա առաջին կեսը լի է անախորժություններով ու թյուրիմածություններով, այնուամենայնիվ դուք կպահպանեք ձեր հանգիստ հոգեվիճակը: Հենց’ դա էլ օգնում է հաղթահարել բոլոր դժվարությունները, ինչպես նաև սպասել հարմար պահի, երբ աստղերը պատրաստ կլինեն ձեզ ուրախացնել իրենց բարեհաճությամբ: Օրվա երկրորդ կեսը հարմար է շփումների համար. արժե ձեր մասին հիշեցնել այն մարդկանց, ովքեր կարող են գործնական օգնություն ցուցաբերել: Նրբանկատության շնորհիվ դուք կկարողանաք վերականգնել ընտանեկան հարաբերությունների ներդաշնակությունը:
Ձկներ. Ամենահաճելի օրերից չէ, սակայն շատ բան կախված է հենց’ ձեզանից: Բացասական միտումների ազդեցությանը հակադրեք կամք, վեհանձնություն և սթափ միտք, ու շատ բան դրական ընթացք կստանա: Հնարավոր է, որ աջակցություն ստանաք այնպիսի մարդկանցից, ում կենսափորձով ու խելամտությամբ դուք միշտ հիացել եք: Ուժեղ է փոփոխությունների ձգտումը, այստեղ կարևոր է չշտապելը և զգուշության մասին հիշելը: Աշխարհիկ միջոցառումներում ձգտեք ստվերում մնալ և ձեր հանդեպ ավելորդ ուշադրություն չհրավիրել: Արտառոց վարքը կհարվածի ձեր հեղինակությանը: