Իրապատում-շոուի աստղ, գործարար Քիմ Քարդաշյանը ցուցադրել է Սուրբ Վալենտինի օրվան նվիրված հավաքածուն, որն արդեն հասանելի է նրա SKIMS ապրանքանիշի պաշտոնական կայքում։
View this post on Instagram
Նոր մոդելները թողարկվել են չափսերի լայն տեսականիով՝ XXS-ից մինչեւ 4XL։ Հավաքածուում ներառված են նեոնային վարդագույն կրծկալ եւ տոպեր, ատլասե շորտեր, տանը կրելու համար տաբատ եւ կիպ զգեստներ։
Գրեթե բոլոր իրերը հասանելի են զանազան գույներով, այդ թվում նեոնային վարդագույն, կաթնագույն, սրճագույն եւ դասական սեւ։ Որոշ իրեր դեռ հասանելի են պատվերի համար։