Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ Երևանում փետրվարի 5-ի գիշերը և առավոտյան սպասվում են թույլ տեղումներ: Փետրվարի 6-9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 5-ի ցերեկը սպասվում է քամու ուժգնացում 15-18մ/վրկ։

 

Հանրապետության տարածքում`

Փետրվարի 4-ի ցերեկը, 5-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ:

Փետրվարի 6-9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հյուսիս-արևմտյան 2-5մ/վրկ: Փետրվարի 5-ին, 8-9-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը 5-6-ին գիշերը կնվազի 8-10, ցերեկը 4-6 աստիճանով: