Ընկերների, գործընկերների համար ծանր է կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ Արթուր Գրիգորյանի կորուստը։ Գրիգորյանը երկարատեւ հիվանդությունից հետո կյանքից հեռացել է երեկ։ Բազմաթիվ հայտնի մարդիկ գրառումներ են արել ի հիշատակ կոմպոզիտորի։
Դերասանուհի Նաիրա Մովսիսյանն իր միկրոբլոգում հրապարակել է կոմպոզիտորի լուսանկարը, որին կից գրել է․ «Դու էն սուր հումորով աղջիկն ես ......Առիթ չունեցա էդպես էլ աշխատել ձեզ հետ, բայց հանդիպման ժամանակ էնքան լի էր օդը ....Եվ եզակի տեսակ, ով կարդացել էր ինձ ...Արվեստը մեր ազգին դանդաղ ասում է մնաս բարով ... գնում եք հերթով և ցավոք փոխարինողներ չկան: Հանգչիր խաղաղությամբ», - գրել է դերասանուհին։