«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի Հանրապետության նախագահի հատուկ հանձնարարությունների գծով նախկին ներկայացուցիչ Բորիս Ավագյանի՝ ՊԵԿ որոշ պաշտոնյաների հետ կապված սկանդալային բացահայտումներից հետո, որոնք արվեցին պետերբուրգյան բանտից` մեր թերթի միջոցով, թվում էր, թե հայաստանյան իրավապահ կառույցներն արագ գործի կանցնեն եւ նրա նամակը որպես հանցագործության մասին հաղորդում ընդունելով՝ կսկսեն նյութեր նախապատրաստել:

Մասնավորապես` մաքսային կառույցի ղեկավար Շուշանիկ Ներսիսյանի մասով: Սակայն դրա փոխարեն Փաշինյանի անձնական անվտանգության պաշտպանությունը ստանձնած ԱԱԾ-ն «կոնտր» գործընթաց է նախաձեռնել։ Այդ բացահայտումներից հետո ԱԱԾ աշխատակիցները զանգահարում են բոլոր նրանց, որոնց հետ Ավագյանը կոնտակտ է ունեցել, հեռախոսազրույց ունեցել, եւ հարցուփորձ են անում, թե ինչ է խոսել, ինչի առիթով է շփվել տվյալ անձը Ավագյանի հետ: Մեզ ասացին, որ օրերս կապվել են լրատվամիջոցներից մեկի ներկայացուցչի հետ եւ, իմանալով, որ լրագրողի հետ են խոսում, ով գործի բերումով է շփվել Ավագյանի հետ, դադարեցրել են զրույցը՝ խուսափելով նոր աղմուկից»:


Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում