Արփին ու Մովսեսն արդեն 3 տարի է, ինչ ամուսնացել էին: Նրանք սպասում էին իրենց առաջնեկին: Զույգի հետ էր ապրում նաև Մովսեսի մայրը՝ տիկին Լուսիկը:
Վերջապես եկավ սպասված օրն ու ծնվեց Արփիի ու Մովսեսի առաջնեկը՝ Լյուսին, բայց ուրախությունը շատ կարճ տևեց, քանի որ բժիշկները հայտնեցին, որ երեխան սրտի լուրջ արատով է ծնվել, ինչը հետագայում կարող է նաև բարդություններ առաջացնել:
Բոլորը շոկի էին ենթարկվել: Բայց ամենից մեծ շոկը Մովսեսի ու տիկին Լուսիկի համար եղավ այն, երբ Արփին հայտնեց, որ ինքը չի պատրաստվում երեխային պահել ու հեռանում է տանից՝ նորածնին թողնելով տատիկի ու հոր մոտ:
Սկզբի շրջանը բավականին բարդ էր Մովսեսի ու տիկին Լուսիկի համար. երեխան գրեթե ամեն օր բժիշկների հսկողության տակ էր, տարբեր պրացեդուրաներ էին կատարում, դեղորայքներ նշանակում, իսկ արդեն 5 տարեկանում վերջապես երեխային բարդ վիրահատության ենթարկեցին, որը տևեց շուրջ 8 ժամ:
Բարեբախտաբար սրտի բաց վիրահատությունը բարեհաջող անցավ ու հետվիրահատական շրջանից հետո փոքրիկ Լյուսին արդեն լավ էր զգում իրեն, կարողանում էր վազել, խորը շնչել ու երկար խաղալ ընկերների հետ:
Այս ամողջ ընթացքում մայրը ոչ մի անգամ չէր հետաքրքրվել երեխայից:
Մի օր էլ երբ Մովսեսն ու Լյուսին զբոսնում էին այգում, տեսան Արփիին, ով օտար տղամարդու հետ թևանցուկ քայլում էր: Երբ նա տեսավ Մովսեսին Լյուսիի հետ քարացավ, հասկացավ, որ իր աղջնակն է, բայց գլուխը կախ անցավ նրանց կողքով, որպեսզի կողակիցը ոչինչ չկասկածի:
Օրեր անց լսվեց Մովսեսենց տան զանգի ձայնը. Արփին էր: Խնդրում էր, որ իրեն թույլ տան տեսնել երեխային ու որ ինքը ժամանակին չի հասկացել, թե ինչ է արել, բայց թե՛ տիկին Լուսիկը, թե՛ Մովսեսն արգելեցին նրան որևէ շփում ունենալ երեխայի հետ՝ հրամայելով, որ մոռանա իրենց տան հասցեն:
Մովսեսն ու տիկին Լյուսիկը փոխեցին իրենց բնակարանը, որպեսզի Արփին երբեք չկարողանա գտնել իրենց ու վերջին անգամ, երբ Արփին կրկին եկավ, նրան ասացին, որ այս բնակարանում արդեն նոր մարդիկ են ապրում:
Արփին հավերժ կորցրեց Լյուսիին կրկին հանդիպելու հնարավորությունն ու հույսը: