Փետրվարի 12-ին, ժամը 07:18-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլիջանի ոլորաններում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Սևան-Դիլիջան ավտոճանապարհի 27-րդ կմ-ին «Mercedes-Benz C240» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գ. Ռ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 70 մ գլորվել ձորը. վարորդը տեղում մահացել է. ավտոմեքենայի մոտ հայտնաբերվել է 12-15 տարեկան տղա երեխայի դի։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, ուղևոր Մ. Ռ-ն (ծնված 2007թ.) տեղափոխվել է Դիլիջանի ԲԿ:
Փրկարարներն ուղևոր Ս. Ռ-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային․ վերջինը հոսպիտալացվել է Դիլիջանի ԲԿ:
Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել վարորդի դին, դիերը ձորից դուրս են բերել և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: