Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի` Մոսկվա այցելության գլխավոր նպատակը, որը նշանակված է սեպտեմբերի 3-ն, բացասական հոգեբանական ֆոնի լիցքաթափումն է, որը առաջացել է երկկողմանի հարաբերություններում: Այս մասին Regnum գործակալությանը հայտնել է Ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնի աշխատակից, փորձագետ Սերգեյ Մարկեդոնովը: Նրա խոսքերով այդ մթնոլորտը նկատելիորեն լարվել էր ներքին և արտաքին լրատվամիջոցների, փորձագետների, դիտորդների և տարբեր վերլուծաբանների ջանքերով, որի արդյունքում տպավորություն էր ստեղծվել, որ Երևանի և Մոսկվայի միջև առաջացել են լուրջ հակասություններ:
«Անգամ ամենամոտ դաշնակիցների հարաբերություններում միշտ լինում են հարցեր, որոնք պահանջում են համաձայնեցում, կողմերի կողմից իրենց դիրքերի վերանայում, որոշակի տարաձայնություններ և այլն: Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները բացառություն չեն, դրանք եզակի չեն և այդ հարաբերություններում միշտ մի բան տեղի է ունենում և դա կոչվում է քաղաքականություն:Վերջին ժամանակները երկկողմանի հարաբերություններում տեղի է ունեցել տարբեր վիճաբանական հարցերի կուտակում, ինչը հանգեցրել է բացասական հոգեբանական ֆոնի: Այդ թվում կարելի է նշել Հայաստանի եվրաինտեգրման գործընթացը, ռուս-ադրբեջանակն հարաբերությունները ընդհանուր առմամբ և զենքի մատակարարման պայմանագրերը մասնավորապես, ռուսական բնական գազի գների բարձրացում և այլն: Սակայն խնդիրը նրանում է, որ այս բոլոր հարցերը քննարկվում էին մի քանի տարի առաջ, սակայն 2013 թվականին տեղի ունեցավ որոշակի պոռթկում, տեղի ունեցավ խնդիրների քանակական կուտակում, որը հետագայում վերածվեց որակի: Արևելյան գործընկերության մասին խոսում էին 2008-2009 թվականներին, Եվրամիության հարևանության քաղաքականության մասին` ավելի վաղ: Այն մասին, որ գազի գինը փոխվելու 2011 թվականին: Ինչ վերաբերվում է Ռուսաստանի և Ադրբեջանի միջև սպառազինության գործարքներին, ապա դրանց արմատները գնում են մինչ 2010 թվական: Ընդ որում Ռուսաստանը միշտ որոշակի հետաքրքրություններ է ունեցել Ադրբեջանի հետ: Դեռևս 2008 թվականին, երբ այն ժամանակվա նախագահ Դմիտրի Մեդվեդևը այցելեց Բաքու, նա Ադրբեջանը անվանեց ռազմավարական գործընկեր: Դրանից յոթ տարի առաջ 2001 թվականին Վլադիմիր Պուտինը իր այցելության շրջանակներում հաճախել է նահատակների ծառուղի, իսկ նրա այցելության կապակցությամբ բաց թողնվեց նամականիշ և այլն: Այսպիսով ռուս-հայկական հարաբերություններում բոլոր վերջին դեպքերը նախկինում սկսված գործընթացների տրամաբանական շարունակությունն են: Մեկ այլ հարց է, որ այս հարցերի կենտրոնացումը կարճատև ժամանակում բերեց բացասական հոգեբանական ֆոն: ՀՀ նախագահի այցելության նպատակը, ըստ իս, լինելու է դրա լիցքաթափումը և մեղմացումը»,- նշել է Մարկեդոնովը և ավելացրել, որ ոչ մի լուրջ ռազմավարական փոփոխություններ ռուս-հայկական հարաբերություններում տեղի չի ունեցել:
Ինչպես նշել է Ռազմավարական և միջազգային հետազոտությունների Վաշինգթոնյան կենտրոնի աշխատակիցը, հոգեբանական ֆոնը առիթ չի տալիս խոսելու հարաբերությունների արմատական փոփոխությունների մասին:
Պատասխանելով այն հարցին, թե ինչպես է հարաբերությունների ընդհանուր ֆոնի վրա ազդել Հայաստանի` Եվրաինտեգրման կամ Եվրասիական տարածաշրջանում ինտեգրացիոն գործընթացների միջև ընտրության վրա տեղեկատվական դաշտը և ինչպիսին է «հայ եվրոինտեգրվողների» ներդրումը այդպիսի ընտրության առաջացման հարցում Սերգեյ Մարկեդոնովը տեսակետ է հայտնել, որ այդ թեման նույնպես մեծ մասամբ մտացածին է: «Հայաստանում իհարկե կան եվրաինտեգրման բուռն կողմնակիցներ, սակայն այդ շերտը այդքան էլ ուժեղ չէ: Այդ ուղղությամբ տրամադրություն գոյություն ունի և դա նույնպես նորություն չէ: Դեռևս 2006 թվականին Արթուր Բաղդասարյանը, այն ժամանակ Հայաստանի խորհրդարանի խոսնակը, բացահայտ հայտարարեց, որ Ռուսաստանը չպետք է խանգարի Հայաստանի առաջխաղացմանը դեպի Եվրոպա: Ուղղակի Ռուսաստանի որոշ գործողություններ կարող է դուր չգալ հայկական քաղաքականության որոշակի հատվածին կարող է թվալ շատ թանկ կամ շատ անհարմարավետ: Սակայն եվրաինտեգրման կողմնակիցները միշտ չեն օբյեկտիվ: Օրինակ, երբ նրանք քննադատում են Ռուսաստանին Ադրբեջանի հետ համագործակցության մեջ, ապա նրանք հաշվի չեն առնում, որ նույն ԱՄՆ կամ ԵՄ իրենց տեսադաշտից չեն հեռացնում Ադրբեջանին: Մեկ այլ հետաքրքիր կողմ ունի այս հարցը: Եվրոպայի ուղղությամբ միանշանակ ընտրության մասին քննարկում են փորձագետները, դիտորդները, ԶԼՄ-ները, սակայն կառավարության առաջին դեմքերը նման բան չեն ասել և առիթ չեն տվել տեղի ունեցածը նման կերպ մեկնաբանելու»,- ընդգծել է Սերգեյ Մարկեդոնովը: