ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի խոսքով` ԱՄՆ ներկայիս վարչակազմի հետ աշխատելու դրական կողմը երկխոսության որոշակի ուղիների առկայությունն է, քանի որ մի քանի տարի առաջ երկխոսությունը զրոյական էր, բայց, ցավոք, Ռուսաստանի Դաշնության և Միացյալ Նահանգների հարաբերություններն «իրականում ընկած են հատակին»:

«Սա պլյուս է, քանի որ, գիտեք, ընդամենը մի քանի տարի առաջ մեր երկխոսությունը զրոյական էր, շփումներ որպես այդպիսին չկային, բայց, ցավոք, երկկողմ հարաբերություններում մենք կարող ենք խոսել միայն մինուսի մասին: Մենք գտնվում ենք շատ, շատ ցածր կետում: Հարաբերություններն իրականում ընկած են հատակին»,- ասել է Պեսկովը։