Ռուսաստանի Ուրալ քաղաքում ոստիկանության հատուկ նշանակության ջոկատները ձերբակալել են հանցավոր խմբերի մի քանի տասնյակ անդամ, որոնք պատկանում են օրենքով գող Տիմուր Սվերդլովցուն, ով մի քանի ամիս առաջ սպանված «ռուսական մաֆիայի արքա» Դեդ Հասանի բարեկամն է: Հատուկ գործողությունները տեղի են ունեցել սեպտեմբերի մեկին` Եկատերինբուրգի սրճարաններից մեկում:
«Ռուսաստանի ՆԳՆ Սվերդլովսկի շրջանի գլխավոր վարչության քրեական հետախուզության վարչության կազմակերպված հանցագործության դեմ պայքարի բաժնի աշխատակիցները Արագ արձագանքման հատուկ ջոկատի և հատուկ նշանակության ջոկատի ուժայինների օժանդակությամբ կանխարգելել էն քրեական աշխարհի 48 ներկայացուցչի հավաքը Անգարսկի փողոցի վրա գտնվող «7 ключей» սրճարանում»,- հաղորդում է ՆԳՆ գլխավոր վարչության պաշտոնական կայքը:
Ձերբակալվածների թվում կան տարբեր քաղաքների ներկայացուցիչներ, մասնավորապես Ուֆայից, Չելյաբինսկից, Նոյաբրսկից և այլն: Ոստիկանության տվյալներով նրանք հավաքվել են «քրեական աշխարհի նոր բաժանումները»:
«Այժմ հավաքի մասնակիցները գտնվում են սրճարանում հատուկ նշանակության ջոկատի աշխատակիցների հսկողության տակ:

Նախնական հարցաքննումից հետո նրանց կտեղափոխեն կազմակերպված հանցագործության դեմ պայքարի բաժին»,- այս մասին Life News-ին է հաղորդել կազմակերպված հանցագործության դեմ պայքարի բաժնի պետ Կոնստանտին Ստրոգանովը:
Հետախուզության ժամանակ ձերբակալվծներից առգրավել է չորս տրավմատիկ ատրճանակ, մի քանի մեծ դանակ: