Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ՄիԳ-31Կ կործանիչները եւ Կինժալ հիպերձայնային հրթիռները կրող Տու-22Մ3 ռմբակոծիչները ժամանել են Սիրիայում գտնվող ռուսական «Հմեյմիմ» ավիաբազա։ Ինքնաթիռները տեղակայվել են Միջերկրական ծովում ՆԱՏՕ-ի ավիակիր խմբերի ներկայության ֆոնին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
Նշվում է, որ դրանք կմասնակցեն Միջերկրական ծովի արեւելյան հատվածում ռազմածովային նավատորմի միջնավատորմի խմբավորման ռազմածովային զորավարժություններին։
Ռուսաստանի օդատիեզերական ուժերի անձնակազմերը թռիչքն ավարտել են տեղակայման կետերից՝ հաղթահարելով ավելի քան 1,5 հազար կիլոմետր։ «Զորավարժությունների ընթացքում հեռահար ավիացիայի օդաչուները պետք է առաջադրանքներ կատարեն ըստ նշանակության»,- նշել են ՌԴ ՊՆ-ում։