«Հրապարակ» թերթը գրում է. «Զենքի վաճառքի աղմկոտ գործի շրջանակներում մեղադրվող պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանն ու բանակի երբեմնի մատակարար Դավիթ Գալստյանը՝ Պատրոն Դավիթը, պահվում են ԱԱԾ-ին կից մեկուսարանում։
Շատ քչերն են միայնակ նստում՝ դա կալանքի ամենածանր տեսակն է համարվում, սակայն ժամանակին Ռոբերտ Քոչարյանն է պնդել, իսկ հիմա՝ Դավիթ Տոնոյանը, որ խցում միայնակ լինի։ ՔԿՀ-ն ընդառաջել է։
Փոխարենը Դավիթ Գալստյանը բավականին ակտիվ կյանքով է ապրում բերդում․ նրա հետ նույն խցում է նաև Վարդենիսի նախկին համայնքապետ, դեկտեմբերի ընտրություններին «Միասնական Վարդենիս» դաշինքը գլխավորած Արամ Հարությունյանը։
Պատմեցին, որ Պատրոն Դավիթը խցակիցներին առաջարկել է հրաժարվել բանտային հանձնուքից, և ինքն է ապահովում խցակիցների սնունդը՝ առողջ սննդի սկզբունքով։ Նա մարմնամարզությամբ է զբաղվում, հետևում առողջությանը, դետոքսի օրեր է կազմակերպում, ինչպես նաև բանտային դոմինոյի մրցաշար է անցկացնում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում