Թուրքիայի իր գործընկեր Չավուշօղլուի հետ հեռախոսազրույցում ՌԴ ԱԳ նախարար Լավրովը հաստատել է, որ մասնակցելու է Անթալիայում մարտի 11-13-ը կայանալիք Դիվանագիտական 2-րդ համաժողովին։ Չավուշօղլուն եւ Անթալիան Լավրովի անձնական ու քաղաքական կյանքում անբաժանելի դեր ունեն, մանավանդ որ Թուրքիայի ԱԳ նախարարը բիզնես-հետաքրքրություններ ունի ծովափնյա տուրիաստական այդ գոտում։ Ինքը՝ Լավրովը սիրում է իր հանգիստն անցկացնել Թուրքիայում։
Լավրովին ու Չավուշօղլուին միավորում է նաեւ այլ բան, որը գալիս է բյուզանդական հայ ժառանգությունից ու բացատրում է նրանց հակահայ քաղաքականության սիներգիան ու բարդույթները։
Թուրքիան առաջարկում է ՌԴ-Ուկրաինա հանդիպում, ըստ էության՝ հերթական «եռակողմ» ձեւաչափը։ Մոսկվան դեմ չէ, սակայն առայժմ փորձում է «չսպառել Արեւմուտքի հետ դիվանագիտական պոտենցիալը», ինչպես բացատրել են Կրեմլում։ Ուկրաինայի հանդեպ Մոսկվայի վերաբերմունքն էլ խորքում նույն բարդույթների հետեւանք է։
Ռուսական համացանցում տեղեկություններ են տարածվել, որ հնարավոր պատերազմի դեպքում Լավրովը պատրաստվում է լքել Ռուսաստանը, քաջ գիտակցելով հետեւանքները, քանի որ այդ քաղաքականության պատասխանատուներից մեկն է։ Ըստ այդ տեղեկությունների՝ նա բանակցություններ է վարել մի պետության հետ՝ ապաստան ստանալու համար։
Ռուսական էլիտաների երեսպաշտությունը սահմաններ չի ճանաչում՝ նրանք վաղուց իրենց կապիտալն ու ընտանիքները տեղավորել են «նեխած» Արեւմուտքում, քանի որ Ռուսաստանի ապագային չեն հավատում։ Եվ ինչպես հավատան, եթե իրենք են «կերտում» այդ ապագան։
Նյութի աղբյուր՝ https://www.lragir.am/2022/02/17/699041/