Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան նշել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն Ուկրաինայի իրավիճակի մասին իր ելույթում ոչ մի բառ չի ասել Դոնբասի քաղաքացիական բնակչության իրական վիճակի մասին, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

«Ամենահրեշավորն այն է, որ ոչ մի խոսք չկա Դոնբասի քաղաքացիական բնակչության իրական վիճակի մասին։ Չկան մարդիկ, չկան խնդիրնե՞ր»,- շաբաթ օրը գրել է նա իր Telegram-ալիքում։


Ավելի վաղ ԱՄՆ նախագահը լրագրողների համար իր յոթրոպեանոց ելույթում ասել էր, որ Կիեւին փորձում են սադրանքի մեջ ներքաշել Դոնբասում։ Նրա խոսքով՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն արդեն որոշում կայացրել է «ներխուժման» մասին, եւ ՌԴ ուժերը առաջիկա օրերին կհարձակվեն Ուկրաինայի վրա։ Արեւմուտքը պատրաստ է նոր պատժամիջոցներ մտցնել ՌԴ-ի դեմ Ուկրաինա «ներխուժման» դեպքում, բայց դուռը դիվանագիտության համար բաց է մնում, ասել էր ԱՄՆ նախագահը։