ArmLur.am-ը բազմիցս է անդրադարձել այն դեպքերին, երբ քաղաքացիները սոցիալական ցանցերով հայտարարություններ են անում քաղաքական իշխանությունների հասցեին, ինչի արդյունքում հայտնվում են իրավապահների տեսադաշտում, սակայն այս դեպքը այլ է:

Մասնավորապես, Արսեն Միրիջանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2020 թվականի նոյեմբերի 30-ին իր էլեկտրոնային փոստով Հայաստանի Հանրապետության վարչապետին հասցեագրված էլեկտրոնային նամակով բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով պարտադրել է նրա լիազորություններից բխող գործողություն կատարել՝ այն է հրաժարական տալ և թողնել ՀՀ վարչապետի պաշտոնը, որն ուղղված չի եղել իշխանության յուրացնելուն: Դատելով իրավիճակից ՀՀ վարչապետն կամ նրա անձնակազմն է վերոնշյալ նամակը տրամադրել իրավապհներին, ինչի արդյունքում էլ Արսեն Միրիջանյանին մեղադրանք են առաջադրել: