Եվրամիությունը դատապարտել է ԿԺԴՀ-ի եւ ԼԺՀ-ի ճանաչումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից, հայտնում է BBC-ն։

«Ուկրաինայում երկու անջատողական տարածքների ճանաչումը միջազգային իրավունքի, Ուկրաինայի տարածքային ամբողջականության եւ Մինսկի համաձայնագրերի կոպտագույն խախտում է»,- հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը։


«ԵՄ-ն եւ նրա գործընկերները դրան կպատասխանեն միասնությամբ, հաստատակամությամբ եւ վճռականությամբ՝ որպես Ուկրաինայի հետ համերաշխության նշան»,- ասել է նա։