ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը, անհրաժեշտության դեպքում, պատրաստ է պատժամիջոցներ կիրառել ռուսական ֆինանսական կազմակերպությունների, մասնավորապես՝ Сбербанк-ի ու ВТБ-ի դեմ, հայտնում է Bloomberg-ը՝ վկայակոչելով ամերիկացի պաշտոնյային։

Reuters-ը ևս, հղում կատարելով ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցչին, գրել է, որ ԱՄՆ-ը պատժամիջոցներ կկիրառի վերոնշյալ բանկերի դեմ, եթե Ռուսաստանը «շարունակի ներխուժել» Ուկրաինա։

Պաշտոնյան նաև հավելել է, որ Վաշինգթոնն ու նրա գործընկերները, լայնամասշտաբ ներխուժման դեպքում, պատրաստ են արտահանման սահմանափակումների փաթեթ սահմանել։