Երգչուհի Մարգարիտա Պոզոյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր երեկոյան կերպարը։
Ինստագրամյան էջում տեղադրված լուսանկարում Մարգարիտան փայլուն զգեստ է կրում, որն ընդգծում է նրա գեղեցիկ կազմվածքը։ Երգչուհին արձակել է մազերն ու նախապատվություն է տվել վառ շպարին։ Մեկնաբանություններում Մարգարիտան մեջբերել է Ջուդի Գարլենդի խոսքերը․ «Գիշերային լռության մեջ ավելի շատ երազում ես մի մարդու քնքուշ բառի, քան հազարավոր մարդկանց ծափահարությունների մասին»։ Հետեւորդները գնահատել են կերպարն ու բազմաթիվ հաճոյախոսություններ գրել նրան․ «Շշմեցնող»։