Հյուսիսատլանտյան դաշինքը չի մասնակցելու Սիրիայի դեմ հնարավոր ռազմական գործողություններին, որը քննարկում է ԱՄՆ-ն: Այդ մասին այսօր հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդրես Ֆող Ռասմուսենը ամսական մամլո կոնֆերանսի ժամանակ:
Սիրիական ճգնաժամի մասին երկարատև և զգուշավոր քննարկումներից հետո նա հայտարարել է.«Եթե Սիրիայում ճգնաժամի պատասխանը լինելու է ռազմական գործողությունները, ապա դրանք լինելու են կարճատև և սահմանափակ և ՆԱՏՕ-ի հրամանատարական համակարգի կարիքը չի լինելու»: Այս մասին հաղորդում է Итар Тасс գործակալությունը: 
Նրա խոսքերով դաշինքը «արդեն խաղում է իր դերը տարածք տրամադրելով քննարկումների համար և տրամադրում է «Փեթրիոտ» համակարգերը Թուրքիայի հակաօդային պաշտպանությունը կազմակերպելու համար»:«Ես չեմ տեսնում դաշինքի համար այլ դեր: ՆԱՏՕ-ի առանձին անդամ պետությունները կարող են ձեռնարկել ինքնուրույն համապատասխան քայլեր»,- եզրակացրել է Ռասմուսենը: