Ադրբեջանի պաշտպանական-անվտանգության համակարգի կորուստների մասին նոր տվյալներ է հրապարակել «Դոկտրինա» ռազմական-լրագրողական հետազոտությունների կենտրոնը։ Համաձայն այդ տվյալների՝ ընթացիկ տարվա սկզբից Ադրբեջանը տարբեր պատճառներով արդեն 64 զինծառայող է կորցրել, որից միայն 9-ը՝ մարտական կորուստներ են։ 55-ը ոչ մարտական:
Ընդ որում, մինչ օրս որևէ նոր բան չի պարզվել Ջ. Նախիջևանցու անվան ռազմական ճեմարանի կուրսանտ, որը մահացել էր չպարզաբանված պայմաններում։
Ըստ «Դոկտրինայի»՝ 2013-ի 8 ամիսների ընթացքում Ադրբեջանի ԶՈւ-ն գրանցել է 73 մարմնական վնասվածք և վիրավոր, որից ընդամենը 7-ը՝ «հայկական կողմից բացված կրակից», մեկը պայթել է ականի վրա։
Նշենք, որ, Ադրբեջանի ՊՆ-ի հայտարարությունները՝ «հայերի բացած կրակի պատճառով սպանված» զինծառայողների վերաբերյալ, ապատեղեկատվություն են, քանի, որ ՀՀ ՊՆ-ը բազմիցս շեշտել է, որ մեր կողմը հրադադարի ռեժիմը չի խախտում:
Դավիթ Սոֆիյան