Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Ուկրաինայում 90 օրյա համընդհանուր զորահավաքի մասին հրամանագիր է ստորագրել։

Համապատասխան թիվ 69/2022 փաստաթուղթը հրապարակվել է պետության ղեկավարի կայքում, հայտնում է Ukrinform-ը։

«Ուկրաինայի դեմ Ռուսաստանի Դաշնության ռազմական ագրեսիայի կապակցությամբ և պետության պաշտպանությունն ապահովելու, Ուկրաինայի զինված ուժերի և այլ ռազմական կազմավորումների մարտունակության և զորահավաքային պատրաստականության պահպանման նպատակով՝ Ազգային անվտանգության խորհրդի առաջարկով, համաձայն Ուկրաինայի Սահմանադրության 102-րդ հոդվածի երկրորդ մասի, 106-րդ հոդվածի առաջին մասի 1-ին, 17-րդ, 20-րդ կետերի, հրամայում եմ հայտարարել և իրականացնել համընդհանուր զորահավաք»,- ասվում է հրամանագրում։

Զորահավաքը կիրականացվի Վիննիցայի, Վոլինի, Դնեպրոպետրովսկի, Դոնեցկի, Ժիտոմիրի, Անդրկարպատյան, Զապորոժիեի, Իվանո-Ֆրանկիվսկի, Կիևի, Կիրովոգրադի, Լուգանսկի, Լվովի, Նիկոլաևի, Օդեսայի, Պոլտավայի, Ռիվնեի, Սումիի, Տերնոպոլիսի, Խարկովի, Կիևի, Կիրովոգրադի, Լուգանսկի, Դնեպրոպետրովսկի, Դոնեցկի մարզերում, Խմելնիցկի, Չերկասի, Չեռնովցի, Չեռնիգովի շրջաններում, Կիև քաղաքում։