Օդեսայի մարզում գտնվող Զմեինի կղզին գրավել են ռուս զինվորականները։Այս մասին Facebook-ում հայտնել է Ուկրաինայի պետական սահմանային ծառայությունը։
«Կղզում գտնվող սահմանապահների հետ կապը կորել է։ Առկա տեղեկությունների համաձայն՝ Զմեինի կղզին գրավվել է»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Միաժամանակ վարչությունը հավելել է, որ կղզում ավերվել է ողջ ենթակառուցվածքը, ոչ մի կանգուն շինություն չի մնացել: