Ռուսական զորքերը զգալի կորուստներ են կրում Ուկրաինա ներխուժման ընթացքում։ Այս մասին ասված է Ուկրաինայի ՊՆ հայտարարության մեջ, որը հրապարակվել է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում։ Ըստ այդմ, Կիեւի ժամանակով 03։00-ի դրությամբ ոչնչացված է յոթ ինքնաթիռ, վեց ուղղաթիռ, ավելի քան 30 տանկ, 130 զրահապատ մեքենա եւ մոտ 800 զինվորական։ Նշենք, որ սա ուկրաինական կողմի՝ ռուսների կորուստների մասին տեղեկություններն են։