Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ՌԴ դիվերսիոն խմբերը մտել են Կիև:
«Տեղեկատվություն ունենք այն մասին, որ Կիև են մտել թշնամու դիվերսիոն խմբեր: Ուստի ես շատ եմ խնդրում կիևցիներին ՝ ուշադիր եղեք, հետևեք պարետային ժամի կանոններին»,- ասել է Զելենսկին։ Նախագահը նաև հայտարարել է, որ իր ընտանիքը գտնվում է Ուկրաինայում: «Իմ ընտանիքը ոչ թե դավաճաններ են, այլ Ուկրաինայի քաղաքացիներ։ Բայց թե որտեղ են նրանք հիմա, ես իրավունք չունեմ ասելու», - հավելել է Զելենսկին:
«Մեր ունեցած տեղեկություններով՝ թշնամին ինձ նշանակել է որպես թիվ մեկ նպատակ։ Իմ ընտանիքը՝ որպես թիվ երկու նպատակ։ Նրանք ցանկանում են քաղաքականապես ոչնչացնել Ուկրաինան՝ ոչնչացնելով երկրի ղեկավարին», – ասել է նա։