Ուկրաինայի նախագահի հետ հեռախոսազրույցից հետո Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն դիմել է Ռուսաստանի նախագահին՝ խաղաղ բանակցություններին մասնակցելու համար։
Գոմել ժամանած ռուսական պատվիրակության առաջարկվել է մնալ և հետաձգել բանակցությունները մի փոքր ավելի ուշ ժամանակով՝ Ուկրաինայի պատվիրակության ուշացման պատճառով։
Վլադիմիր Պուտինը պաշտպանել է իր բելառուս գործընկերոջ առաջարկը։ Ինչպես նախատեսվում էր, բանակցությունները կկայանան Գոմելի շրջանում՝ բելառուսա-ուկրաինական սահմանին։
Մանրամասները հայտնի կդառնան ավելի ուշ։
Հիշեցնենք, որ Ռուսաստանի պատվիրակությունը ժամանել էր Բելառուսի Գոմել քաղաք՝ մասնակցելու Ուկրաիայի հետ բանակցություններին: Սակայն Ուկրաինան հայտնել էր, որ ռուսների հետ պատրաստ են հանդիպել Բաքվում, Ստամբուլում կամ այլուր, բայց ոչ Բելառուսում։