Ռուսաստանի հետ բանակցությունների մեկնած ուկրաինական պատվիրակությունն արդեն Բելառուսի տարածքում է, հայտնում է Sputnik Բելառուսը։
«Ուկրաինական պատվիրակությունն արդեն գտնվում է բանակցությունների վայրի մուտքի մոտ: Սպասվում է, որ ռուս բանակցողների հետ հանդիպումը կսկսվի այսօր առավոտյան»,- ասվում է գործակալության Telegram ալիքում։
Բելառուսի ԱԳՆ մամուլի քարտուղար Անատոլի Գլազը նշել է, որ տեղն արդեն պատրաստ է, և այժմ սպասվում է պատվիրակությունների ժամանումը։