ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Ռազմավարական նշանակության հրթիռային ուժերը, Հյուսիսային եւ Խաղաղօվկիանոսյան նավատորմերը, ինչպես նաեւ հեռահար ավիացիայի հրամանատարությունը մարտական ​​հերթապահության են անցել ուժեղացված կազմով։

Ինչպես հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով ՌԴ ՊՆ-ն, պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն ՌԴ Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Վլադիմիր Պուտինին զեկուցել է, որ, նրա հրամանի համաձայն, Ռազմավարական նշանակության հրթիռային ուժերը, Հյուսիսային եւ Խաղաղօվկիանոսյան նավատորմերը եւ հեռահար ավիացիայի հրամանատարությունը սկսել են ուժեղացված կազմով մարտական ​​հերթապահություն իրականացնել:


Հիշեցնենք, որ փետրվարի 27-ին Պուտինը հրամայել էր ռուսական բանակի զսպման ուժերը մարտական ​​հերթապահության հատուկ ռեժիմի բերել: