«Պուտինը պատկերացում անգամ չունի, թե ինչ է սպասվում իրեն»,- հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը՝ անդրադառնալով ՌԴ դեմ հետագա տնտեսական պատժամիջոցներին, փոխանցում է BBC-ն: «Նա կարծում էր, որ կմտնի Ուկրաինա, և աշխարհը կփլուզվի, բայց հզոր պատի հանդիպեց»,- ասել է Բայդենը:
«Պուտինի պատերազմը կանխամտածված էր՝ առանց հրահրման: Նա մերժեց դիվանագիտական ջանքերը: Նա կարծում էր, որ Արևմուտքն ու ՆԱՏՕ-ն չեն արձագանքի: Նա կարծում էր, որ կարող է բաժանել մեզ... Պուտինը սխալվում էր: Մենք պատրաստ էինք»,- ասել է Բայդենը: