Ռազմաքաղաքական հարցերի վերլուծաբան Մհեր Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ահա, նման մի քարտեզ՝ արտացոլող այս պահին Ուկրաինայի տարածքում մղվող մարտերի պատկերը: Ուշադրություն դարձրեք, որ.
1. Ուկրաինական Դոնբասյան խմբավորման շուրջ օղակը սեղմվում է,
2. Ռուսական կողմը վերջնականապես գրավել է Խերսոնը և գործնականում շրջապատել է Նիկոլաևը, իսկ նույն ուղղությամբ էլ զգալիորեն առաջացել է Նիկոլաևից հյուսիս-արևմուտք՝ ռազմավարական շրջապատման վտանգ ստեղծելով արդեն Օդեսայի համար,
3. Զգալի առաջխաղացում կա Խարկովի ուղղությամբ, թեև Խարկովում մարտերը դեռ շարունակվում են,
4. Զգալի առաջխաղացում կա Չեռնիգովի ուղղությամբ և Կիևի շրջափակումն արևելքից ավելի ու ավելի իրական գծեր է ընդունում,
5. Ուժեղանում է Կիևից արևմուտք գործող ռուսական խմբավորումը, երբ Կիևն արևմուտքից արդեն գործնականում լրիվ շրջապատված է, իսկ այժմ էլ սկսվում է վերջինիս շրջապատումը նաև հարավից: Շուտով Կիևը լրիվ կշրջապատվի և այդ ժամանակ Ուկրաինայի մայրաքաղաքի համար կսկսվի իսկական աղետը»: