Պենտագոնը չեղարկել է Minuteman III ICBM-ի ծրագրված փորձարկումը, որն ի սկզբանե նախատեսված էր այս շաբաթ՝ «խուսափելու համար ցանկացած գործողությունից, որը կարող է սխալ ընկալվել կամ սխալ մեկնաբանվել» Ռուսաստանի հետ լարվածության սրման ֆոնին: Այս մասին լրագրողներին ճեպազրույցում հայտարարել է Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քիրբին։

ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը NBC-ին ասել է, որ «միջուկային զենքի կիրառման վերաբերյալ ցանկացած հռետորաբանություն վտանգավոր է»։ «Դա մթնոլորտ է ստեղծում, պայմաններ է ստեղծում կոպիտ սխալ հաշվարկների համար, եւ մենք չենք ցանկանում, որպեսզի դա տեղի ունենա»,- ասել է նա։


Անցած շաբաթվա վերջին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ռազմավարական ուժերը բարձր պատրաստության վիճակի բերեց։

Օսթինն ասել է, որ համաձայն է ԱՄՆ միջուկային դիրքորոշման հետ՝ հավելելով. «Ես վստահ եմ, որ մենք կարող ենք պաշտպանել ոչ միայն մեզ, այլեւ մեր դաշնակիցներին եւ գործընկերներին»։