Ուկրաինայի ՊՆ-ն հրապարակել է տեղեկատվություն երկրում տիրող իրավիճակի մասին․ ըստ այդմ, Սլոբոժանսկի ուղղությամբ «թշնամին ձեռնարկում է հարձակողական գործողություններ Զոլոչեւ, Խարկով, Բալակլեյ բնակավայրերի շրջանում եւ փորձում է շարունակել գրոհը Լոզովայի ողղությամբ։ Կատաստրոֆիկ կերպով կարիք ունի կորցրած տեխնիկայի եւ անձնակազմի համալրման»։
Դոնեցկի ուղղությամբ «օկուպանտները հրետանու օգնությամբ շարունակում են հարձակողական գործողությունները Վոլնովախա, Նովիյ Այդար եւ Մարիուպոլ ուղղություններով։ Հիմնական նպատակը Մարիուպոլի գրավումն է եւ Դոնեցկի եւ Լուգանսկի մարզերի վարչական սահմաններին դուրս գալն է, որին հակառակորդը չի հասել»։
Տավրիկիայի ուղղությամբ «հակառակորդը փորձում է անընդհատ հարձակողական գործողություն իրականացնել։ Վերախմբավորումից եւ օպերատիվ ռեզերվի զորամասերը ճակատ մտցնելուց հետո կենտրոնացրել է ջանքերը հիմնականում Նիկոլաեւ-Վոզնեսենսկ ուղղությամբ»։
Սեւծովյան օպերատիվ գոտում «Սեւծովյան նավատորմի նավերը շարունակում են կրակ բացել քաղաքացիական նավերի վրա եւ գերեվարել նավաստիներին»։
«Հակառակորդի ուժերի մի մասը շարունակում են գործողությունները Էներգոդար, Վասիլեւկա, Տոկմակ, Նովոպետրովկա բնակավայրերի շրջանում։ Վերախմբավորումից եւ օպերատիվ ռեզերվի զորամասերը ճակատ դուրս բերելուց հետո, որոնք պատկանում են ՌԴ ԶՈՒ 205-րդ մոտոհրաձգային բրիգադին եւ 49-րդ ընդհանուր զորատեսակային բանակներին, շարունակվում են գրոհները, նպատակ ունենալով դուրս գալ Զապորոժիեի արվարձաններ եւ Մարիուպոլ։