Ուկրաինան ամեն օր զենք է ստանում գործընկերներից, բացի այդ, 16 հազար օտարերկրյա կամավորներից առաջինները գալիս են մեզ մոտ։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, հաղորդում է Укринформ-ը։

«Ուկրաինան ամեն օր զենք է ստանում մեր գործընկերներից, իսկական ընկերներից։ Ամեն օր՝ ավելի ու ավելի շատ հզոր զենքեր։ Ուկրաինան արդեն դիմավորում է օտարերկրյա կամավորներին։ 16 հազարից առաջինները գալիս են՝ պաշտպանելու մեր ազատությունը»,- ասել է նա։


Ուկրաինայում ստեղծվել է օտարերկրացիներից բաղկացած տարածքային պաշտպանության միջազգային լեգեոն։ Պաշտպանության փոխնախարար Աննա Մալյարը փետրվարի 28-ին ասել է, որ մի քանի հազար օտարերկրացիներ ցանկություն են հայտնել միանալ լեգեոնին։