ԱՄՆ սենատի արտաքին հարաբերությունների կոմիտեն այսօր քննարկելու է Սիրիական հակամարտությունում ռազմական միջամտության նպատակահարմարության հարցը: Սենատորների առջև ելույթ է ունենալու Պետքարտուղար Ջոն Քերին, Պենտագոնի ղեկավար Չաք Հեգելը ևզինված ուժերի շտաբերի պետերի միացյալ կոմիտեի նախագահ Մարտին Դեմփսին: Լսումները սկսվելու են տեղի ժամով 14,30:
Չորեքշաբթի օրը այդ նույն կոմիտեում ծրագրված է սիրիական հարցի գաղտնի լսումները: Ամբողջ կազմով թե սենատը, թե ներկայացուցիչների պալատը կարող են սկսել քննարկումները երկուշաբթի օրվանից ոչ շուտ:
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման օգոստոսի 31-ին ամերիկացի օրենսդիրներին էր ուղարկել ռազմական գործողությունների հաստատման հարցում: Համաձայն ներկայացված նախագծի Պենտագոնի խնդիրն է լինելու սիրիական ռեժիմին զրկել զանգավածայաին ոչնչացման զենքի օգտագործման հնարավորությունից: Նախագծում ռազմական հարվածի անհրաժեշտությունը բացատրվում է նրանով, որ սիրիական իշխանությունների գործողությունները միջազգային նորմաների, մասնավորապես քիմիական զենքի օգտագործման արգելքի և ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդի 1540 բանաձևի խախտում է: Միաժամանակ փաստաթղթում ընդգծվում է, որ սիրիական հակամարտության կարգավորումը կարող է լինել միայն քաղաքական ճանապարհով:
Սենատոր-դեմոկրատ Պատրիկ Լիխին կիրակի օրը լրագրողներին հայտնել էր, որ օրենսդիրները նպատակադրված են Սպիտակ Տան առաջարկության մեջ մտցնել փոփոխություններ:
Նախնական գնահատականներով սենատի մոտ կեսը կողմ է Սիրիային ռազմական հարված հասցնելուն, իսկ մյուս կեսը դեմ է:
Հանրապետական սենատոր Ջոն Մաքքեյնը, որը շատ վաղուց կոչ է անում ռազմական միջամտության, երկուշաբթի օրը հայտարարել է, որ քվեարկության ձախողումը Վաշինգթոնի համար կլինի կատաստրոֆա:
Սենատորը անձամբ գտնում է, որ Սիրիայի վրա սահմանափակ ռազմական հարվածը բավարար չէ և անհրաժեշտ է ոչնչացնել սիրիական կառավարական ուժերի ռազմական ենթակառուցվածքը:
Հանրապետական-սենատոր, արտաքին հարաբերությունների կոմիտեի անդամ Բոբ Քորքերը կոչ է արել Սպիտակ Տանը քիմիական զենքի օգտագործման ավելի շատ ապացույցներ ներկայացնել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ռեժիմի կողմից:
Հանրապետական սենատոր Ալան Գրեյսոնը հայտարարել է, որ Դամասկոսի մոտ քիմիկատը բացարձակապես չի սպառնացել ԱՄՆ ազգային անվտանգության շահերին:
Սիրիային ռազմական հարված հասցնելու ընդդիմադիրներից է շարունակում մնալ նաև սենատոր Ռենդ Փոլը: Նրա կարծիքով ԱՄՆ նախագահը պետք է ավելի սերտ համագործակցեր Ռուսաստանի և Չինաստանի հետ Սիրիայում ռեժիմը փոխելուև համար, այլ ոչ թե ուլտիմատումներ դներ: