ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է, որ որքան էլ դժվար լինի, Ռուսաստանը կշարունակի իր զարգացումը, տրանսպորտային և լոգիստիկ ենթակառուցվածքները կամրապնդվեն ողջ երկրում։


«Անկախ նրանից, թե որքան դժվար է, մենք անպայման կշարունակենք մեր զարգացումը, մենք կուժեղացնենք տրանսպորտային և լոգիստիկ ենթակառուցվածքները ողջ երկրում», – ասել է նախագահը Մարշալ Ռոկոսովսկի նոր լաստանավի դրոշի բարձրացման արարողության ժամանակ։

Նա ընդգծել է, որ դա տեղի կունենա «Բալթյան երկրներում, Արկտիկայի տարածքներում և Հեռավոր Արևելքում»։

Նախագահը նաև կոչ է արել հարևան երկրներին չսրել և չվատթարացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ։