Արեւմտյան զլմ-ները, որոնք հենվում են հետախուզությունների տեղեկությունների վրա (մինչ այժմ դրանք ճշգրիտ տեղեկություններ են եղել), հայտնում են, որ Պուտինը վերջին օրերին ցասման մեջ է․ Կիեւը պետք է վաղուց գրավված լիներ, իսկ մարտի 2-ին նա պետք է հանդես գար Ուկրաինայի դեմ հաղթանակի ճառով։ Սակայն բլից-կրիգը չի ստացվել, նախնական պլանները խափանվել են, ավելին, ռուսական զորքը մարդուժի եւ տեխնիկայի խոշոր կուրուստներ ունի, իսկ ուկրաինացի ժողովուրդը, որը պետք է ծաղիկներով դիմավորեր պուտինյան «ազատարարներին», իսկական դիմադրություն է սկսել բանակի եւ անվտանգության ուժերի կողքին։
Ժողովուրդը դուրս է գալիս ռուսական ռազմական շարասյուների դեմ։ Իր հերթին, մեկ այլ՝ 60 կմ ձգվող ռուսական շարասյուն՝ Կիեւի մատույցներում, մի քանի օր կանգնած է մնացել․ պարզվել է, որ տեխնիկայի մի մասը փչացել է, մի մասի վառելիքն է սպառվել, սպառվել է նաեւ զինվորների սնունդը, որոնք ստիպված են թալանով զբաղվել մոտակա բնակավայրերում։ Ի դեպ, ռուսական բանակի տեխնիկայի, գերեվարված ռուս զինվորականների վիճակի վերաբերյալ հազարավոր տեսանյութերից բավական ծանր պատկեր է բացվում, եւ այդ բանակի վիճակը տեսնում են բոլորը։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում