Չեխիայի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ Միխալ Բիլեկը Հայաստանի և Իտալիայի դեմ ֆուտբոլային խաղերից առաջ տված մամլո կոնֆերանսի ժամանակ նշել է, որ Հայաստանի հավաքականը Չեխիայից ավելի ուժեղ է:Այս մասին հաղորդում է Tyden-ը:
Մասնավորապես նա նշել է.«Նրանց հարձակվողական ուժն ահռելի է: Ոչ միայն նրանց հաղթանակը Դանիայի դեմ 4:0 հաշվով, սակայն նաև նրանց խաղաոճը հարգանքի է արժանի: Պետք է խոստովանել, որ այժմ Հայաստանի հավաքականը Չեխիայից ուժեղ է»:
Սակայն Հայաստանի դեմ խաղը մեծ կարևորություն ունի Չեխիայի համար: Այդ մասին նշել է նար հավաքականի մարզիչը` նշելով, որ եթե ցանկանում են դուրս գալ աշխարհի առաջնություն պետք է հաղթեն Հայաստանին, Մալթային և Բուլղարիային:
Սակայն Հայաստանի հավաքականի դեմ խաղում Չեխիայի հավաքականին չեն կարողանալու օգնել Վլադիմիր Դարիդան, Թոմաշ Հյուբշմանը և Մատեյ Վիդրոն: