«Հրապարակ» թերթը գրում է.
«Մեր տեղեկություններով, Արցախում տեղակայված ռուս խաղաղարարների զորամիավորման նախկին հրամանատար Ռուստամ Մուրադովը Ուկրաինայի դեմ պատերազմում առանցքային դերակատարում ունի՝ նա ղեկավարում է Լուգանսկում եւ Դոնեցկում ռազմական հատուկ գործողությունները:
Սրանով է պայմանավորված, որ Մուրադովի նկատմամբ նույնպես Եվրամիության կողմից պատժամիջոցներ կիրառվեցին՝ Ռուսաստանի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների, զինվորականների, գործարարների, լրագրողների հետ նույն ցանկում»: